Դպրոցի պահակը համագյուղացուց պահանջել է խոշոր գումար՝ սպառնալով առեւանգել նրա երեխաներին․ շորթման փորձ Նորաշենում


Դպրոցի պահակը համագյուղացուց պահանջել է խոշոր գումար՝ սպառնալով առեւանգել նրա երեխաներին․ շորթման փորձ Նորաշենում
Մարտ 27 22:53 2019

ԱԱԾ  քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթել 50 հազար դոլար: Նամակում գրել է, որ այդ գումարը թողնի իր մատնանշած վայրում, հակառակ դեպքում՝ սպառնացել է առևանգել նրա երեխաներին, ապա պայթեցնել նրա տունը:

 ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին․ նա ձերբակալվել է։

Ըստ աղբյուրի՝ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրենն է, ունի մի քանի բեռանատար եւ միրգ է արտահանում: