Արցախի նախագահը մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառմանը


Արցախի նախագահը մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառմանը
Մարտ 27 16:20 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը կարեւորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման եւ հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար: