Ես ունեմ փոխանակման կետ և եկել եմ ինքս ինձ պաշտպանելու։ Մինչև վերջ պայքարում եմ հանուն արդարության և մինչև վերջ պայքարելու եմ նրանց դեմ, որոնք խաթարում են մեր երկրում արդարությունը, ովքեր հարստահարում են մեր ժողովրդին, իմ պայքարը հավերժական է, ցմահ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գրավատների պետտուրքի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներից Սամվել Մովսիսյանը,ում հաճախակի տեսնում ենք բողոքի տարբեր ակցիաների մասնակցելիս:
«Հիմա երկրում ոչ միայն օրինականություն չի, այլ օրինականությունը բռնաբարվում է, իշխանության են եկել մանր ու միջին բիզնեսին խթանելու, հիմա մեզ փակելով խթանո՞ւմ են։ Սա՞ է այս իշխանությունների խթանելը, պարո՛ն վարչապետ»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: