Հիվանդը ցած է նետվել «Արմենիա» ԲԿ-ի պատուհանից և մահացել


Հիվանդը ցած է նետվել  «Արմենիա» ԲԿ-ի  պատուհանից և մահացել
Փետրվար 19 15:00 2019

Փետրվարի 19-ին ժամը 08:20-ին «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ իրենց հիվանդանոցի վեցերորդ հարկից  ցած է գցել իրեն: Այս մասին ArmDay.am-ին հայնտեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Դեպքի վայրում պարզվել է, որ  նույն օրը 08: 15-ին 1936 թվականին ծնված տղամարդը ցած է նետվել  Արմենիա ԲԿ-ի պատուհանից: Նախապատրստվում են նյութեր»,-հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հիվանդանոցի պատուհանից  նետված  հիվանդը  Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանն է եղել: