Հայաստանի որոշ ճանապարհներին բուք է


Հայաստանի որոշ ճանապարհներին բուք է
Փետրվար 18 18:35 2019

Փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ 

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: