100 կալանավոր պատրաստվում է հացադուլ սկսել եւ դա խայտառակություն է լինելու։ Այս մասին Կառավարության շենքի մոտ հայտարարեցին Նուբարաշեն ՔԿՀ–ում հացադուլ իրականացնող անձանց հարազատները:
Նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում: Նրանք մտադիր են այնքան պայքարել, մինչեւ հասնեն նրան, որ 1 օրը 1.5 հաշվելու մասին նախագիծն ընդունվի։
«Մենք հանդիպում ենք պահանջում Փաշինյանի հետ կամ մի մարդու հետ, ով կապ չունի հին ղեկավարության հետ։ Մեզ նոր հրավիրեցին ներս, ջուր են ծեծում, ժամանակ են մեռցնում չգիտեմ ինչի համար։ Հիմա մենք վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում, որ իմանանք, թե պարոն Մարուքյանն ու տիկին Զոհրաբյանը բարձրացրել են այս հարցը՝ 1 օրը 1.5 օր դարձնելու համար։ Դա վերաբերում է 2004 թվականից 2018 թվականին գտնվել են ՔԿՀ–ներում, որոնք ավելի վատ են եղել, քան ֆաշիստական կոնցլագերներն են եղել»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներց մեկը։