Գառնու հիմնական դպրոցի տնօրենն ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան. յուրացվել է մոտ 4 մլն դրամ. Ոստիկանություն (տեսանյութ)


Գառնու հիմնական դպրոցի տնօրենն ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան. յուրացվել է մոտ 4 մլն դրամ. Ոստիկանություն (տեսանյութ)
Փետրվար 18 16:39 2019

Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել։ 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։ 

Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։