Թիմաթին սիրելիին 30 հազար դոլար արժողությամբ խաչ է նվիրել


Թիմաթին սիրելիին 30 հազար դոլար արժողությամբ խաչ է նվիրել
Հունվար 26 00:27 2019

Թիմաթիի հարսնացուն՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, ռեփերի, նրա մայրիկի՝ Սիմոնայի եւ դստեր՝ Ալիսայի ընկերակցությամբ նշել է ծննդյան 23-րդ տարեդարձը։ Սիրելին մոդելի համար շքեղ նվեր է պատրաստել՝ գոհարներով զարդարված խաչ։

Մոդելը ծննդյան օրը նշել է երկու օր առաջ, սակայն միայն այսօր է Instagram-ի Stories բաժնում տեսանյութ տեղադրել եւ ցույց տվել Թիմաթիի նվերը։ Graff ապրանքանիշի խաչի արժեքը կազմում է 30 հազար դոլար։ «Շնորհակալություն սիրելի տղային»,- տեսանյութը մեկնաբանել է մոդելը։

Նա նաեւ հայտնել է, որ անցնող տարին լավագույնն էր։ «Շնորհակալ եմ Մայրիկն ու Հայրիկին կյանքի համար։ Շնորհակալ եմ Աստծուն։ Եվ շնորհակալ եմ բոլորին, ովքեր կյանքիս անցնող տարում ինձ հետ են եղել, քանի որ այն իսկապես լավագույնն է եղել։ 23-23»,- հայտարարել է նա։

Թիմաթին ոչինչ չի խնայում սիրելիի համար, Ռեշետովան եւս ետ չի մնում։ Նա Նոր տարուն մեծ արջ էր նվիրել Թիմաթիին, որը կշռում էր 35 կիլոգրամ։