Հրազդան ՔԿՀ -ի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում


Հրազդան ՔԿՀ -ի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում
Հոկտեմբեր 25 17:33 2018

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի:

Այս մասին տեղեկացնում են ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից: Զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել է 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս:

Կատարվում է հետաքննություն: