Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խոսակցություններին, որ իր անունը կապվում է ապօրինի գույքերի հետ։
«Իրենք սովորել են սորոսական «շկոլաներում» մարդկանց անունի հետ խաղալ. Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկ Զորավարին, Գևորգ Չաուշին, Դավիթ Բեկին, Մուշեղ Սպարապետին և այդպես շատ անուններ կարող եմ տալ, 50 անգամ ասում ես թալանչի, ժողովրդի մեջ կարծիք ես փոխում։ Իրենք պայմանավորված սիրուն աշխատանք են տանում։ Ո՞ւմ են հարգում էդ երկրում, իրենց մեծերից մարդ կա՞, որ հարգում են։ Դրանք, էդ լակոտ–լուկուտները կարող են ինձ հետ համեմատվե՞լ, էս քաղաքը կառուցողի հետ։ Դրանք մի հատ զուգարան չեն կառուցել, դրանք կարող են գալ ինձ հետ հավասարվե՞լ»,–ասաց քաղաքապետը։