Անօգուտ է մեր թիկունքում «ուրիշների ականջներ» փնտրել. Նաիրի Սարգսյան


Անօգուտ է մեր թիկունքում «ուրիշների ականջներ» փնտրել. Նաիրի Սարգսյան
Սեպտեմբեր 11 14:16 2025

Մենք որդեգրել ենք հաշվետվողականություն և թափանցիկություն: Ինչ կա՝ թափանցիկ ենք, բաց ենք: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

 

«Պատկերացնո՞ւմ եք՝ նախորդ մեկ տարվա ընթացքում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մեր թիկունքում որքան են «ուրիշների ականջներ» փնտրել: Եթե որևէ մեկի ականջը կարողանային տեսնել կամ նշմարել, վստահաբար դրա մասին խոսված կլիներ», - նշել է Սարգսյանը:

Նա ասել է, որ անկեղծությունն ու  թափանցիկությունն իրենց ուժի ամենահզոր զենքերից են, հավելելով՝ եթե կան մարդիկ, որոնք դեռ փորձելու են «ուրիշների ականջներ» փնտրել, խորհուրդ կտամ անօգուտ գործով չզբաղվել:

 

Մանրամասները՝ տեսանյութում.