Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 24-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Կարապետյանի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող «Sonia» տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Ս. Կարապետյանն աշխատում է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ։
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից մոտ 1 մլն դրամ արժողությամբ սարքավորում են գողացել

