Նոր մանրամասներ՝ Բժշկական համալսարանում սկանդալային միջադեպից. տեսագրությունը ջնջված է


Նոր մանրամասներ՝ Բժշկական համալսարանում սկանդալային միջադեպից. տեսագրությունը ջնջված է
Հոկտեմբեր 25 16:07 2018

Բժշկական համալսարանում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի  հետ կապված միջադեպից  նոր մանրամասներ են հայտնի դարձել  ArmDay.am-ին:

Մեր տեղեկություններով՝ Բժշկական համալսարանում իրականությունը խեղաթյուրել են և որպեսզի այդ մասին ապացույցներ չհայտնվեն, առանց ժամանակ կորցնելու, ռեկտոր Արմեն Մուրադյանի հրամանով՝ ջնջել են այն տեսագրությունը, որը կատարվել է նիստերի դահլիճում, որտեղ  և տեղի է ունեցել հանդիպումը:

ArmDay.am-ի մեկ այլ տեղեկությունով՝ Նիկոլ Փաշինյանին,Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակի տակ ստորագրած պրոֆեսորադասախոսական կազմի անդամների մեծամասնությունը ներկա չեն գտնվել հանդիպմանը, սակայն ստորագրել են նամակի տակ:

Բանն այն է, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը գլխավոր մասնագետի պաշտոնից զրկել է մի քանի  աշխատակցի, ինչն էլ վերջիններիս  և նախարարի պաշտոնակատարի միջև լարվածության առիթ է դարձել և նրանք Թորոսյանի հետ հաշվեհարդար տեսնելու առիթը բաց չեն թողնում:

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու դասապրոֆեսորական կազմը Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանի հովանավորյալն է համարում: Նշենք նաև, որ Բժշկական համաալսարանի աշխատակազմի մեծամասնությունը ՀՀԿ-ականների, նախկին իշխանավորների և  Ռեկտոր Մուրադյանի հովանու ներքո են գործում:

Հիշեցնենք, որ  Արսեն Թորոսյանը անդրադարձել էր սկանդալային միջադեպին: