Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի


Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի
Հոկտեմբեր 25 10:53 2018

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանի տարածքում և այդ մասին տեղեկացրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 25-30 տարեկան կին, ում ինքնությունը Ոստիկանությունը պարզում է։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։