43-ամյա Արմեն Գալուստյանը որոնվում է որպես անհետ կորած


43-ամյա Արմեն Գալուստյանը որոնվում է որպես անհետ կորած
Սեպտեմբեր 28 19:41 2018

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմեն Գալուստյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արարատի մարզի Խաչփար գյուղում ապրող, 43-ամյա Գալուստյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02, 010-59-06-25 հեռախոսահամարներով։