Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու, այդ թվում ՔՊ–ական Դիանա Գասպարյանը


Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու, այդ թվում ՔՊ–ական Դիանա Գասպարյանը
Սեպտեմբեր 28 09:50 2018

Հոկտեմբերի 21–ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին արդեն առաջադրվել է 4 թեկնածու։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ առաջադրվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը, անկուսակցական Վարդան Առաքելյանը, Վահե Մովսիսյանն ու Կարեն Ստեփանյանը։ Վարդան Առաքելյանը «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ–ի տնօրենն է, Կարեն Ստեփանյանը՝ հանրային պաշտպան։