ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասնակցությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ


ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասնակցությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ
Սեպտեմբեր 27 15:00 2018

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության  զորքերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ: 

 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: