Բակո Սահակյանը զինծառայող Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով


Բակո Սահակյանը զինծառայող Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
Սեպտեմբեր 27 13:27 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։