Բա ո՞վ է գնալու բшնшկ ծառայի, ո՞վ. Գեղամ Մանուկյան


Բա ո՞վ է գնալու բшնшկ ծառայի, ո՞վ. Գեղամ Մանուկյան
Նոյեմբեր 16 14:51 2026

«Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկու նախագիծ է քննարկվում, որոնցով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կոնկրետ խմբերի։ Բա ո՞վ է գնալու բանակ ծառայի, ո՞վ»,- հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, որոնք աշխատում են հանքարդյունաբերության ոլորտում, ՆԳՆ-ն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ոստիկանական և փրկարար ծառայության կրթահամալիր ընդունվածներին։

«Վաղը էկոնոմիկայի նախարարը կգա ու կասի՝ Հայաստանում զբոսաշրջությունը խիստ զարգանում է, խոհարարների պակաս ունենք, ազատենք մրցանակ ստացած խոհարարներին, պարոն Խաչատրյանն էլ առաջարկում է թունելագործներին ազատել։  Բա ո՞վ է գնալու բանակ, ծառայի, ո՞վ։ Տարիներ շարունակ նախկիններին ուղղված քննադատությունը, որ ձևավորել եք բանվորգյուղացիական բանակ, հիմա շատ ավելի խորքային է։

Այսպես բանակում  որակի մեծ խնդիր ենք սարքում, գրագետ զինվորի պակաս կա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ բանակը հայրենաճանաչության տեղ է»։