Անմաhության ճանապարհն ընտրած «Կյաժը». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 30-ամյակն է (Տեսանյութ)


Անմաhության ճանապարհն ընտրած «Կյաժը». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 30-ամյակն է (Տեսանյութ)
Նոյեմբեր 16 12:22 2026

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 30-ամյակն է։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի պաշտպանության ժամանակ՝ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո, վիրավոր Աբաջյանը ստանձնել է դիրքի հրամանատարությունը։ Միայնակ մարտնչելով հակառակորդի գերազանցող ուժերի դեմ և սպառելով զինամթերքը՝ նա ձեռքի նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցած հակառակորդի զինծառայողներին՝ չհանձնվելով գերի։