Հանրայինում բովանդակային քննարկում էր եղել, փաստարկված ներկայացրել էի, որ իշխանությունների արարքները Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է. ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց լրագրող Բորիս Մուրազին։
Հիշեցնենք՝ երեկ Հանրայինի եթերում «Համախմբված ընդդիմության օրակարգը. Մեծ բանավեճ»-ի եթերում ծեծկռտուք է տեղի ունեցել լրագրող Բորիս Մուրազիի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև։ Դրան նախորդել էր փոխադարձ վիրավորանքներ՝ այդ թվում նաև կողմերի ծնողների հասցեին։
Բորիս Մուրազին, անդրադառնալով դրան, նշեց՝ ուրախ է, որ այդ ծեծի հատվածը եթեր է գնացել, չի մոնտաժվել. «Ե՛վ բովանդակային մասն էր լավ, և՛ ՔՊ-ի այդ քարոզչի դաստիարակչական հատվածը»։
Նա ընդգծեց՝ հույս ունի հեռուստադիտողներն արձանագրել են, թե միջադեպը ինչպես է սկսվել։










