«Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները «Լուդինգ» ընկերության համահիմնդիր Արթուր Վարժապետյանին տարել տեղի ոստիկանության բաժանմունք, ապա ազատ արձակել


«Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները «Լուդինգ» ընկերության համահիմնդիր Արթուր Վարժապետյանին տարել տեղի ոստիկանության բաժանմունք, ապա ազատ արձակել
Հոկտեմբեր 28 22:28 2026

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք: Այդ մասին հայտնում է 24News-ը;

ՆԳՆ մամաուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ ստուգողական գործողությունների շրջանակում նշված անձը հրավիրվել է Ոստիկանություն, ապա ազատ արձակվել:

«Ինքը՝ Վարժապետյանը, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, Երևան էր եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
Արդյո՞ք Վարժապետյանը ձերբակալված է, թե ունի այլ կարգավիճակ, այս պահին հայտնի չէ:
«Լուդինգ» ընկերությունը համարվում է ալկոհոլի ներկրման ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը, նրա հիմնադիրները մեկ անգամ չէ, որ Forbes-ի ցանկում են հայտնվել»,- ասվում է 24News-ի լորում: