Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով, ուղիղ եթերում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, ով կառավարվում է դրսից։
«Հայաստանում պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձևավորի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե նոր ընդդիմության ձևավորման շուրջ պետք է հանրային քննարկումներ կազմակերպել։










