Ունե՞նք տարածք՝ Երասխի շարունակությունով, որտեղ Հայաստանը պետք է ունենա հանձնված տարածք․ Կարապետյանը՝ Միրզոյանին


Ունե՞նք տարածք՝ Երասխի շարունակությունով, որտեղ Հայաստանը պետք է ունենա հանձնված տարածք․ Կարապետյանը՝ Միրզոյանին
Հոկտեմբեր 28 21:32 2026

«Առաջին անգամ լսեցին երկու կոնկրետ նկատառում՝ հա՛մ ներքաղաքական, հա՛մ արտաքին քաղաքական,   համաձայնեցման մակարդներ, բայց հետաքրքիր էր»,- այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝  դիմելով  ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին։

Նա շարունակեց․ «Կարո՞ղ եք ասել, որ զիջումների վերջն ընդդիմության համար կարմիր գիծն է։ Մնացողի ուղղությամբ  հասկացանք խնդիրը։ Մի հատ հարց ևս՝ մենք ունե՞նք տարածաշրջան՝ Երասխի շարունակությունով, որտեղ Հայաստանը պետք է ունենա հանձնված տարածք»։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պատասծանելով հարցին՝ նշեց․  «Մենք 1000 անգամ մեր դիրքորոշումը ասել ենք՝ այն տարածքները, որոնք կողմերը Խորհրդային Միության տարածքներով իրանցն են և բայց մյուսի վերահսկողության տակ են, ապա այդ  բոլոր հարցերի հասցեագրում պետք  է տեղի ունենա սահմանազատման շրջանակներում։ Ենթադրում եմ՝ դա էր ձեր ասածը։  Մեր մոտեցումը դա է՝ սահմանազատման գործընթացով պետք է այդ բոլորը քննարկենք իրավական հիմքերով»։