Ամեն ինչ վարչապետի խղճին է, թո՛ւյլ տվեք աշխատենք. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում (Տեսանյութ)


Ամեն ինչ վարչապետի խղճին է, թո՛ւյլ տվեք աշխատենք. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում (Տեսանյութ)
Հուլիս 13 13:10 2026

 «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն արդեն մեկ շաբաթ է՝ փակ է, այսօր գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով  բացել այն:

«Անիմաստ պարալիզացվել է ամբողջ աշխատանքը, ինչն անթույլատրելի է։ Մենք պարոն Ծառուկյանին ընդունում ենք որպես բարերարի, գործատուի, երբեք խնդիրներ չենք ունեցել, գոհ ենք նրանից։ Չենք ուզում ուրիշ տեղ գնալ ու խնդրում ենք ապահովեն, որ բնականոն աշխատանքը շարունակենք։ Աջակցում ենք պարոն Ծառուկյանին ու ամեն րոպե իր կողքին ենք: Ամեն ինչ վարչապետի խղճին է, ասում  է՝ «հպարտ քաղաքացիներ», թույլ տվեք, որ հպարտ քաղաքացի լինենք, թույլ տվեք, որ աշխատենք»,- ասաց գործարանի շշալցման բաժնի աշխատակից Գայանե Իսպիրյանը:

Նշենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել ձեռնարկությունների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։ Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նաև  «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցները:

 Հարկադիր պարապուրդում գտնվող գործարանների աշխատակիցները հայատարարում են՝ եթե իրենց աշխատատեղերը չբացվեն, պատրաստվում են ծայրահեղ քայլերի գնալ՝ պարալիցազնել ճանապարհներ: