Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից


Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից
Փետրվար 6 23:21 2025
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ահազանգում է․

«Առնվազն չափից դուրս մտահոգիչ եմ համարում Hagop Berberianի նկատմամբ Digitain ընկերության կողմից կատարվածը: Անձին հեռացրել են աշխատանքից քաղաքական հայացքների պատճառով:
 
Հակոբը նաեւ բարձրացրել է հարց, որն ինչ-որ առնչություն ունի ՀՅԴ կուսակցության ընկերների կամ նրանցից մեկի հետ: Գտնում եմ, որ այս հարցը չի կարելի թողնել անպատասխան եւ ակնկալում եմ, որ Դաշնակցության ընկերների կողմից կլինի ողջամիտ բացատրություններ:
 
Հակոբը հայրենասեր մարդ է, նվիրված իր երկրին, իր հայրենապաշտական համոզմունքներին եւ հաստատակամ պնդում եմ, որ պետք է տրվի բացատրություն անկախ դրա որեւէ բովանդակությունից:
 
Վա՞տ է աշխատել, աշխատանքային կարգապահությո՞ւն է խախտել, ՀՅԴ-ն կապ չունի՞ այդ ընկերության հետ, այդ ընկերությունը քաղաքականությամբ չի՞ զբաղվում... Անկախ նույնիսկ այսպիսի բովանդակությունից՝ ՀՅԴ-ում իմ ու հենց Հակոբի ընկերները պետք է բացատրություն տան, հրապարակային բացատրություն: Իսկ բացատրության բացակայությունը, գտնում եմ, կհաստատի այն պնդումը, որ քաղաքական հայացքներով էր պայմանավորված այդ որոշումը:
 
Կրկնում եմ, բացատրությունը պիտի լինի հրապարակային եւ անկախ դրա բովանդակությունից: Հենց այս պնդումս հաշվի առնելով միանգամից հայտարարում եմ, որ ցանկացած առանձին, թաքուն, ընկերական կամ չհրապարակման պայմանով ինձ առանձին տրված բացատրությունները անմիջապես հանրայնացնելու եմ դա համարելով հենց այն բացատրությունը, որ պետք է տրվի հրապարակային:
 
Հ. Գ. Հակոբի արտահայտած բազմաթիվ մտքերի հետ ինքս կռիվ ունեմ, բայց դա ոչինչ չի փոխում»։