Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգը լավ չէր երգում, «Матушка Россия»-ն ավելի լավ կերգի. Սամվել Կարապետյան


Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգը լավ չէր երգում, «Матушка Россия»-ն ավելի լավ կերգի. Սամվել Կարապետյան
Սեպտեմբեր 25 16:39 2026

Եթե Նիկոլ Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի, ինձ թվում է՝ ինքը նորմալ հետ կգա, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմա գույքագրվում են:

«Ես վաղուց ասել եմ՝ ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին: Ինքը տվյալ պահին կարող է ինչ ուզեք ասի, մի ժամանակ հետո էլ կսկսի ուրիշ բան ասել: Դրա համար էլ ասացի, խորհուրդ տվեցի, թե ինքը որ երգը երգի, «Շանզ Էլիզե» երգը ինքը լավ չէր երգում, «Матушка Россия»-ն ավելի լավ կերգի»,- նշել է Կարապետյանը: