Սերժ Սարգսյանն ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը


Սերժ Սարգսյանն ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Սեպտեմբեր 25 15:55 2026

ՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնսերատի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը և այլ խնդիրներ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև հանուն ընթացիկ քաղաքական շահերի այդ արժեքներից շեղվելու անթույլատրելիությունը։

Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև կուսակցության դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրների վերաբերյալ։

ՀՀԿ-ն 2012 թվականից հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի անդամ և ներգրավված է կուսակցության տարբեր կառույցների ու ծրագրերի աշխատանքներում։