Հարցում․ քաղաքացիների 39.7%-ը կարծում է, որ 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությանը


Հարցում․ քաղաքացիների 39.7%-ը կարծում է, որ 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությանը
Սեպտեմբեր 25 15:44 2026

«GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 22-24-ը հեռախոսային հարցում է իրականացրել, որին մասնակցել է 1001 մարդ։

Հարցման մասնակիցներին ներկայացվել է, որ սեպտեմբերի 1-ին Պուտին–Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից։

Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ներկայացված տարբերակներից որն է առավել համահունչ Հայաստանի և նրա ժողովրդի շահերին։

Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 39.7%-ը կարծում է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Հարցվածների 24.7%-ի կարծիքով՝ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն։

Միաժամանակ, հարցվածների 28.9%-ը կարծում է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից։

Հարցվածների 6.8%-ը դժվարացել է պատասխանել։