Քանի Փաշինյանի աշխատավարձը 300,000 դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. ՔՊ-ական պատգամավոր


Քանի Փաշինյանի աշխատավարձը 300,000 դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. ՔՊ-ական պատգամավոր
Սեպտեմբեր 22 16:55 2026

Քանի Փաշինյանի աշխատավարձը 300,000 դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:«Երբ մենք փորձում ենք զուգահեռներ տանել կենսաթոշակի և պետական համակարգի աշխատողների աշխատավարձի միջև, եկեք այդ զուգահեռները տրամաբանորեն տանենք, եթե բարձրացել են կենսաթոշակները, և թոշակառուները ստացել են անվճար առողջության ապահովագրություն, հետևաբար տրամաբանական է, որ պետք է բարձրանա նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձը:

Մեր հանրությունը, մեր լրագրողները, և մեր հարգելի գործընկերները շատ են սիրում Հայաստանը համեմատել և զուգահեռներ տանել Սինգապուրի հետ, բայց նախ պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատավարձը հաստատ 300,000 դոլար չէ, այս դեպքում արդյո՞ք պետք է զուգահեռ տանել Սինգապուրի հետ, թե ոչ: Ես կարծում եմ, որ պետք է ձգտել հասնել դրան, բայց թերևս այս փուլում զուգահեռներ տանել Սինգապուրի և Հայաստանի միջև, այդքան էլ ազնիվ չէ»,- նշել է Չախոյանը: