Եթե եկեղեցու դեմ արշավում ՔՊ-ն չհաջողի, միգուցե, ստեղծեն հակաթոռ կաթողիկոսություն. եթե հայ ժողովուրդը չհամախմբվի՝ լավ բան չեմ տեսնում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)


Եթե եկեղեցու դեմ արշավում ՔՊ-ն չհաջողի, միգուցե, ստեղծեն հակաթոռ կաթողիկոսություն. եթե հայ ժողովուրդը չհամախմբվի՝ լավ բան չեմ տեսնում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Սեպտեմբեր 25 15:13 2026

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկեղեցու դեմ արշավի շրջանակում կառավարության հրապարակած զեկույցը անհեթեթ, հակապետական ու հակահայկական է որակում։

«Ես մի քանի տարբերակ եմ տեսնում, եթե չհաջողեն ու, Աստված տա, համազգային դիմադրության արդյունքում չհաջողեն, այս իշխանությունը փորձելու է ստեղծել հակաթոռ կաթողիկոսություն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ արշավում ՔՊ-ն հասել է որոշակի հաջողության, պառակտում կա եկեղեցում, եղել են հոգևորականներ, որոնք դուրս են եկել Վեհափառի դեմ ու աշխատում է «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը։

«Ես որևէ լավ բան չեմ տեսնում, եթե հայ ժողովուրդը չհամախմբվի»,- նշեց ԱԺ նախկին փոխնախագահը։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ պետք է կանգնեցնել գահավիժումը։

«Պետք է եղածը պահել, հետո նոր մտածել կորցրածը ետ բերելու մասին։ Եթե այսպես գնա՝ եղածը պահելը շատ բարդ է լինելու, որովհետև «իրական Հայաստան»-ի գաղափարախոսության տակ մենք Հայաստանը տանում ենք դեպի ադրբեջանացման»,- հավելեց նա։