Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել. Խաչատրյան


Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել. Խաչատրյան
Հունվար 22 12:48 2025

Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս․

1. Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից,

2. Չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով։

Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել, այդ ճանապարհով չերթևեկել․․․․»,- գրել է նա: