Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան


Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան
Սեպտեմբեր 14 18:17 2026

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է, չնայած որ ցուցված է գտնվել սրտաբանի հսկողության տակ»,- ասուլիսում ասաց Ռ.Քոչարյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների հետ։

«Կա մերձավոր ազգական, ով նաև պատգամավոր է և իրավունք ունի անսահմանափակ այցելություններ իրականացնելու։ Այս պարագայում քրեակատարողական հիմնարկի մերժումները վերաբերում են նրան, թե քանի որ սահմանված չի բացառություն պատգամավորների համար, տեսակցություններն իրականացվում են ընդհանուր հիմունքներով. ամիսը երկու անգամ հնարավորություն կա տեսակցելու մերձավոր ազգականների հետ»,-ասաց փաստաբանը։ 

Տ.Սողոյանը հայտնեց, որ  Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, բացարձակ որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի։

Նա նաև ասաց, որ Ռ.Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցությունները բաց են բացառապես կնոջ ու երեխաների հետ։