Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










