«Բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը»․ Ահազանգ՝ ցեմենտը թանկացել է ու չի ճարվում


«Բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը»․ Ահազանգ՝ ցեմենտը թանկացել է ու չի ճարվում
Սեպտեմբեր 14 19:29 2026

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ցեմենտի գնի կտրուկ բարձրացման մասին է ահազանգում

«Արարատի ցեմենտի գինը 2700 դրամից կտրուկ թանկացել ու դարձել է 3500 դրամ։

Իրանական ցեմենտը 3500 դրամից դարձել է 4000 դրամ։

Թանկանալու հետ մեկտեղ շուկայում գրեթե անհնար է ցեմենտ գտնել. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների` ցեմենտ բերող պարսկական ֆուռերը կանգնած են սահմանին։

Մեկ խորանարդ մետր բետոնը թանկացել է 4000 դրամով, ինչը ինչը շղթայաբար ազդելու է կառուցապատողների վրա, որոնք առաջիկայում թանկացնելու են անշարժ գույքի գները։

ՀՀ տնտեսության քայքայման գործընթացը գնահատվում է գերազանց, որից անդին թյուրքական ստրկությունն է»։