Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ցանկանում մանրամասնել՝ ինչու է հեռացել պետական համակարգից։
«Անկեղծ ասած, այս պահին պատրաստ չեմ այդ թեմայի շուրջ խոսել, դեռ առիթներ կլինեն դրա մասին խոսելու»,- Բուն TV-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։
Նա չի հաստատել նաև տեղեկությունները, թե չի ցանկացել ստանձնել իրեն առաջարկված պաշտոնները՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հետո դրանք ոչ համարժեք համարելով։
Գրիգորյանը պնդել է, թե քաղաքական թիմից չի հեռացել և շարունակում է Հայաստանի հետ կապված ծրագրերի ուղղությամբ աշխատանքը։
Հիշեցնենք՝ ԱԽ նախկին քարտուղարը այժմ «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում ավագ խորհրդական է։










