ՌԴ հետ հարաբերությունները փչացնում ենք, ասում ենք՝ 7 հատ ծիրանը տանենք Եվրոպա, մուրաբա պատրաստենք, բայց դրանով հարցը չի լուծվում. Մանուկյան


ՌԴ հետ հարաբերությունները փչացնում ենք, ասում ենք՝ 7 հատ ծիրանը տանենք Եվրոպա, մուրաբա պատրաստենք, բայց դրանով հարցը չի լուծվում. Մանուկյան
Սեպտեմբեր 14 18:44 2026

«Այսօր Թուրքիայի հետ սահմանը պահում են ռուս սահմանապահները, դրան գումարած՝ մեր բանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվել է, խդիր ունենք՝ կամավորներ են գնում սահման՝ պաշտպանելու։ Մի ահ պատկերացնենք՝ ռուսական ներկայացվածությունը չի լինում, այս պարագայում մեր բանակը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի պաշտպանության բեռը վերցնլ իր վրա»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ 

Ըստ նրա, չպետք է քայլ արվի ու հետո հասկանալ՝ «ինչպե՞ս դուրս գալ դրա տակից»։ 

«Նույնն այսօր՝ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ հետ հարաբերությունները փչացնում ենք, ասում են՝ 7 հատ ծիրանը տանենք Եվրոպա, մուրաբա պատրաստենք։ Դրանով հարցը չի լուծվում»,- ասաց Մանուկյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորի  խոսքով, լավ կլիներ ՌԴ, ԵԱՏՄ  ալտերնատիվը 40 տոկոսն ապահովեին ԵՄ հետ. «Այսինքն, Եվրոպայում սկսեին հայկական կոմպոտ խմել, պոպոքի մուրբանա ուտեին, այդ հարցերը լուծեինք, նոր Ռուսաստանին ասեինք ցտեսություն»։