Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան


Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան
Սեպտեմբեր 14 19:11 2026

  «Դուք որոշակի ժամանակ անազատության մեջ էիք ձեր ընդդիմադիր հայացքների համար։ Խնդրում եմ ներկայացնել՝ գործն ի՞նչ կարգավիճակում է հիմա»,- ԱԺ-ում հետաքրքրվեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝  նույն խմբակցության կողմից  Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանից։ 

«Դուք այս մարդկանց պլաները խառնեցիք, այդ հարցն իրենք պետք է տային, չնայած քրեական գործը կարճված է, բան չունեն ասելու»,- ասաց Ռուբեն Մխիթարյանն ու շարունակեց․

«Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել՝ հանուն Հայաստանի Հանրապետության պատրաստ եմ ցանկացած զրկանքի գնալ։  Քրեական գործի վարույթը, չեք հավատա, բայց կարճվել է։ Երբ  փաստաբանական գործունեություն իրականացնում, այդ ժամանակ անկարգություններ հրահրելու, իրավապահ մարմինների օրինական պահանջը չկատարելու հիմքով, ձերբակալվեցի։ Ձերբակալվեցի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նշանակված քննիչի որոշման հիման վրա։ Ունեցա կալանավորման որոշում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված դատավորի կողմից։Վերաքննիչ դատարանը կայացրեց որոշում, որով ես անհապաղ ազատ արձակվեցի Արթիկ քրեակատարողական հիմնարկից, բայց ի զարմանս մեզ բոլորիս, այդ դատավորը նշանակված չէր Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում»։