Ալեքսանդր Սիրունյանը կամովին հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, նա հետ է քաշում իր թեկնածությունը մինչև իրավիճակը պարզաբանվի»,- ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: