Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին.
«Ազգային ժողովում պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեղադրանքներ հնչեցրեց մի քանի մարզային հեռուստաընկերությունների հասցեին։ Ըստ պարոն Մանուկյանի, այդ հեռուստաընկերությունները «աղանդավորության տոտալ քարոզ» են իրականացնում, և դա անում են «ստվերային ֆինանսավորման եղանակով»:
2․ Կխնդրեմ պարոն Մանուկյանին բացատրել բոլորիս, թե ինչ է հասկանում «աղանդ» բառն օգտագործելիս (վերոնշյալ օրենքներում բացակայում է այդ բառի հասկացությունը): Եթե նկատի ունի ցանկացած այլ կրոնական կազմակերպություն (բացի Հայ Առաքելական Եկեղեցուց), ապա ոչ միայն օրենսդրությունը, այլ նաև ՀՀ Սահմանադրույթյունը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
3. Այն, ինչը Գ․ Մանուկյանի համար «աղանդավորության տոտալ քարոզ» է, իրականում մի հայկական կրոնական կազմակերպության կողմից պատրաստած հայերեն լեզվով կրոնական հաղորդումների շարք է, որը ամիսը մի քանի անգամ ցուցադրում են չորս մարզային հեռուստատեսություններ (իմիջիայլոց, «տոտալ քարոզի» զգալի մասը հոգևոր երգեր են)։ Բոլոր չորս ԹՎ-ները ցուցադրում են այդ հաղարդաշարը՝ համաձայն կրոնական կազմակերպության հետ կնքված պայնագրերի, այլ ոչ թե «ստվերային ֆինանսավորման եղանակով»։ Ավելին, չորս ԹՎ-ներից երկուսի էկրանին հաղորդման ցուցադրման ընթացքում գրված է «ՎՃԱՐՈՎԻ ԵԹԵՐԱԺԱՄ»։ Հետևաբար, մեղմ ասած, կոռեկտ չէր, առանց փաստերը ստուգելու, մեղադրել մարզային հեռարձակողներին անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու մեջ։
5․ Մի քանի տարվա ընթացքում այս հաղորդաշարի կապակցությամբ ՀՌՀ-ն տասնյակ դիմումներ է ստացել, այդ թվում նաև Առաքելական եկեղեցուց։ Պատշաճ ձևով պատասխանել ենք բոլորին, մանրամասն պարզաբանումներ ներկայացրել։ Կարծես՝ մեր պատասխանները սպառիչ են եղել, բողոքները դադարել են։ Մեծ հաճույքով կպատասխանեինք Գ․ Մանուկյանի հարցադրումներին, եթե այդպիսիք ստանայինք։ Ցավոք, քաղաքական գործունեությունը հաճախ շփման այլ եղանակներ է նախատեսում, որի վերջնարդյունքը ամենևին ճշմարտության բացահայտումը չի։
Հ․Գ․ Գեղամ Մանուկյանը, վստահ եմ, չի կասկածում, որ մարզային (և ոչ միայն) հեռուստատեսությունները պատասխանիս համար իրենց հարթակները պատրաստ են տրամադրել։ Չդիմեցի իրենց օգնությանը, որևէ անգամ մտքովս չի անցել չարաշահել իմ պաշտոնական դիրքը։
Գեղամ Մանուկյանի հետ արդյունավետ աշխատել ենք, լավ գործընկերներ ենք եղել, երբ նա լիցենզավորված հեռուստատեսության ղեկավարներից մեկն էր։ Շատ լավ ծանոթ է հեռարձակողների խնդիրներին։ Թե ինչն է մարզային ԹՎ-ների հասցեին անհիմն մեղադրանքների պատճառը, դժվարանում եմ ասել։ Բայց տհաճ է․․․