Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ օրենքի, պետք է քննարկի։ Այդ մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Տրանսպորտի գնի հետ կապված Մայր Հայաստանի ստորագրահավաքը նույնպես քաղաքացիների կամքն է' ուղիղ ժողովրդավարության սկզբունքով, որի քննարկումը Երեւանի ավագանին բոյկոտի ենթարկեց։
Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան։
Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը»։