«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «այս իշխանությունների գործելաոճին և բառապաշարին»՝ նշելով, որ նման կերպ վարվող իշխանությունն իրավունք չունի հակառակը պահանջելու։
Նա օրինակ բերեց՝ ինքը բազմիցս ասել է, որ սրբազան հոր մասին կոռեկտ խոսեն․
«Ասել եմ, որ սրբազան հայրերին, արքեպիսկոպոսներին պետք է դիմել իրենց կարգին համապատասխան, չի կարելի սրբազաններին ասել սև շերեր հագած, հոգևորականի շորեր հագած։ Եթե դու խոսում ես այդ խոսույթով և շարունակում նույն գործելաոճը, դու էլ մնացածին մեղադրելու ինչ իրավունք ունես, դու էլ չափ ու սահման չունես»։
Նա նշեց, որ այսօր էլ բերել են ԲԴԽ-ի մի թեկնածուի, որն ունի հայհոյախառն բառապաշար, ներազգային պառակտում է մտցնում։
«Նաև այս դահլիճից Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ աղանդավոր է Սիրունյանը»,-ասաց նա։