Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Գառնիկ Դանիելյան


Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Գառնիկ Դանիելյան
Հունվար 21 20:57 2025

Ըստ իմ տեղեկությունների և հիմնավոր կասկածների, Ոսկեպարում սահմանագծման, սահմանազատման գործընթացն ավարտված չէ. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այստեղ էլ են երեսպաշտություն անում, տեսախցիկների մոտ այլ բան են ասում, իրականում այլ է։ Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից, և դրա մասին ասել է Իլհամ Ալիևը։ Ասել էր մեր պահանջով տեղի է ունենալու սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովի նիստ, ՀՀ-Վրաստան միջպետական 5 հատվածներում հատում կա և այդ հատվածներում Ադրբեջանը հավակնություններ ունի»,-ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ Սրբազան պայքարը շարունակվում է։ Հարցին, թե էլի՞ քայլելով գալու են Տավուշից, պատասխանեց. «Աստված չարասցե, եթե մեր մտավախություններն իրականան և տեղի ուենան այն ամենն, ինչ մտածում են, իհարկե, պետք է պայքարենք»։