ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է.
«ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել ադրբեջանցիները, թուրքերը, նիկոլին իշխանության բերած և նրան սատարող տարբեր ուժային կենտրոնները։ Սակայն, ինչպես տեսել ենք թե՛ Ղարաբաղյան հերոսամարտի ընթացքում, թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և թե՛ քաղաքական գործընթացների ժամանակ, Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը՝ պահպանելով ազգային արժեքները և մեր երկրի շահերը,հաղթահարելով բոլոր մարտահրավերները:
Այսօր էլ նրանց փորձերը՝ օգտագործելով իրենց «պրոքսի» ուժերը, լատենտ նիկոլականներին և կեղծ ընդդիմադիրներին, դատապարտված են ձախողման։
Ինչպես ասում էր ՀՀԿ նախկին ղեկավարներից սպարապետ Վազգեն Սարգսյանը․
«Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»։
Ուստի, թշնամու կողմից մեր երկրի ազգային և պետական շահերին սպառնացող ցանկացած քայլ կձախողվի։ Մեր պարտականությունն է մնալ միասնական, պաշտպանել մեր ազգային արժեքներն ու պետականությունը և ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ ապագան»։