Համերաշխությունը ձևավորվում է այն սուբյեկտների միջև, ովքեր կոնֆլիկտ ունեն. Ալեքսանյանը՝ Առուշանյանի մասին (Տեսանյութ)


Համերաշխությունը ձևավորվում է այն սուբյեկտների միջև, ովքեր կոնֆլիկտ ունեն. Ալեքսանյանը՝ Առուշանյանի մասին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 15 14:01 2026

Թե՛ ՔՊ-ի, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից միմյանց հասցեին հնչել են շատ սուր արտահայտություններ, բայց համերաշխությունը ձևավորվում է այն սուբյեկտների միջև, ովքեր կոնֆլիկտ ունեն, ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

Հարցին՝ գործա՞րք է տեղի ունեցել, որպեսզի Առուշանյանը պահի իր պաշտոնն ու ազատվի քրեական գործերից, պատգամավորը պատասխանեց, որ «դա կատարյալ աբսուրդի ժանրից է»։