Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրության կասեցումը։
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ փաստվել է, որ այս արտադրատեսակում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են:










