Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Նյու Յորքում՝ այս ամիս


Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Նյու Յորքում՝ այս ամիս
Սեպտեմբեր 15 13:30 2026

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Նյու Յորքում՝ այս ամիս։

«Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում»,- լրագրողներին ասաց Միրզոյանը։

Նա, սակայն, նշեց, թե վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։