«Անհրաժեշտ է մեր միջից դաշնակցականությունը վերացվի։ Դաշնակցականությունը պետք է մինչև արմատներն արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա այս հայտարարությունն արժանացավ ՔՊ-ականների ծափահարություններին։
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին Դանկացկականը։ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին Դաշնակցականը»,- ասաց Եղոյանը։ Այս անգամ էլ ՔՊ-ականները նրա հայտարարությունը ողջունեցին՝ «ծիծաղելով»։
Ըստ նրա, սա ֆունդամենտալ նախապայաման է Հայաստանի հարատևման անկախության ինքիշխանության համար. «Այն աղետներ, որոնք այս կուսակցությունն ու գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը, երբեք Հայաստանի...»։
Դահլիճում սկսվեց աղմուկ, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը լռության կոչ արեց։










