Նախաձեռնել եմ աշխատանքային քննարկում` վճարային տերմինալների համար նախատեսվող նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Տվյալ գործունեությամբ զբաղվող և հետաքրքրված քաղաքացիները կարող են իրենց մասնակցության հայտերը նամակով ուղարկել այս պաշտոնական էջին մինչև վաղը՝ հունվարի 14-ը՝ ժամը 18:00-ն:
Քննարկմանը հրավիրված են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Երևան քաղաքի ավագանիներ, Վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ գործարարներ»,- գրել է նա։