Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան


Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան
Հունվար 13 12:50 2025

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այս պահին կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա. տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  

Ըստ նրա՝ ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է։ «Մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է,  այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցակցությունը բարձրացնելն է։ Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում, ուր կլինի, մեր նպատակն է տնտեսության մրցունակության ավելացումը, արտադրողականությունը աճ, մենք պետք է բարդ ապրանքներ հնարավորինս շատ արտադրենք, հնարավորինս բարձր և մրցունակ ծառայություններ մատուցենք»,-ասաց նա։

Ըստ նախարարի՝ պետք է հարցին նայել ոչ թե այն տեսանկյունից, որ մեր ապրանքերը կարող ենք ԵԱՏՄ-ում վաճառել, որովհետև այլ երկրներում չեն վաճառվելու, այլ որտեղ էլ լինեն՝ լինեն ամենամրցունակը։

«Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, մենք ուզում ենք լինել անկախ, իսկ դա այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզնից են կախված։ Երկրներ կան, որ աշխարահում, եթե ինչ-որ բան պատահի՝ ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, նրանց տնտեսության հետ լուրջ բաներ տեղի կունենան, ուստի այդ երկրների հետ ոչ մի բան չի պատահի։ Մենք պետ է դառնանք մի պետություն, որ եթե ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսություների հետ էլ բան կպատահի, հետևաբար, մեր երկրի հետ ոչ մի բան չի պատահի։ Դա նշանակում է ատադրել ու աշխարհի տարբեր տեղեր արտահենլ մրցունակ ապրանքներ»,-ասաց նա։

Պապոյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում, նաև մյուս երկրների պարագայում ծավալները պետք է պահել, մեծացնել ավելացնել։

«Մեր առևտրային թիվ մեկ գործընկերն արդեն Էմիրություններն է, խոշոր գործընկերներից է ՌԴ-ն, Չինաստան, ԵՄ-ն, այսպես շարունակ»,-ասաց նա և նշեց, որ իրենց թիրախն է նաև Իրանը։